Գյումրու թիվ 32 հիմնական դպրոց

Մեր մասին

Մենք երաշխավորում ենք վստահ ապագա՝ հիմնված բարձրորակ ուսման վրա

Մեր հաստատությունը ստեղծում է զարգացնող, խրախուսող և պաշտպանված միջավայր, որտեղ յուրաքանչյուր աշակերտ զարգացնում է իր տաղանդները, տիրապետում գիտության հիմունքներին և դառնում հասարակության պիտանի անդամ:

Մեր Առաքելությունը

Կերտել սեր դեպի գիտելիքը և զարգացնել կարողություններ՝ ապահով պայմաններում։

Մեր Տեսլականը

Արդիական ուսումնական հարթակ՝ ավանդույթի և նորի ներդաշնակությամբ։

Ուսումնառության Ուղիներ

Գյումրու թիվ 32 հիմնական դպրոցի պատմությունը


Դպրոցը հիմնադրվել է 1965թ և անվանակոչվել Րաֆֆու անունով: Դպրոցը  հիմնադրման  օրվանից  ղեկավարել  է  Պարթև  Ալեքսանյանը։  Հետագայում  դպրոցը  ղեկավարել  են Արա  Սարգսյանը, Վարդուհի  Ավդալյանը, Հակոբ  Հակոբյանը, Գայանե  Սիմոնյանը, Արմինե  Սուքիասյանը։ 2004թ Գյումրու թիվ 22 և թիվ 32 դպրոցների միաձուլումից իրավահաջորդը համարվել է թիվ 32 դպրոցը: Դպրոցի մասնաշենքը կառուցվել է Հայաստան համահայկական հիմնադրամի միջոցներով: Դպրոցի շենքը  տիպային է, երկու հարկանի, լոկալ  ջեռուցման  ցանցով։

Դպրոցը  միահերթ  է, սովորում   է   341  աշակերտ  15  դասարաններում։ Անձնակազմի  ընդհանուր  թվաքանակը   56 աշախատող՝ որից  4-ը  վարչական, 32  ուսուցիչ  մնացածը  այլ  մանկավարժական   և  սպասարկող  աշխատողներ  են։

2024թ․ մարտ  ամսից  դպրոցը   ղեկավարում  է  Արմեն Վարդանյանը։ 2024-2025թթ  ընթացքում  դպրոցի  ամենակարևոր  ձեռքբերումը   ՀՀ  կառավարության  300  դպրոց  500 մանկապարտեզ  ծրագրում  ընդգրկվելն ու  դպրոցի  վերանորոգվելն  ու կահավորվելն  էր։  Ծրագրի շնորհիվ  դպրոցն  հիմնովին  վերանորոգվեց  և  ստացավ  նոր  գույք ։ Դպրոցին  տրամադրվեցին  աշակերտական, ուսուցչական, վարչական  սեղան  աթոռներ,  15  գերժամանակակից  սեղանի  համակարգիչ, հոսանքի անխափան  սնուցման  մարտկոցներ, 7  դյուրակիր  համակարգիչ, 3  պրոեկտոր, 1 էլեկտրոնային դաշնամուր, 2  տպիչ։  Դպրոցն  ունի  նիստերի  դահլիճ, ճաշարան, աշխարհագրության, ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության  և ՏՀՏ  լաբորատորիաներ  համապատասխան  գույքով  և տեխնիկայով։ Վերոնշյալ  թվականներին  մեծ  ձեռքբերումներ  ունեցան  նաև  մեր   ուսուցիչները՝ 8  ուսուցիչ  կամավոր  ատեստավորվեց  ստանալով  30-50%  աշխատավարձի  բարձրացում։  Տարվա  լավագույները  մրցույթում  ունեցանք   լավագույն  դասվար։  Վիզուալ  Հայաստան  հիմնադրամի  հետ  աշխատանքի  շնորհիվ   դպրոցին  տրամադրվեց   գեր ժամնակակից  սմարթ   էկրան:

Խորհրդատվություն Դպրոցի Մասին

Մեր ուսումնական մեթոդներին, դպրոցական պայմաններին կամ դիմելու գործընթացին մանրամասն ծանոթանալու համար կարող եք դիմել մեր մասնագետներին։ Մենք պատրաստ ենք տրամադրել անհրաժեշտ խորհրդատվություն՝ հիմնվելով ձեր երեխայի անհատական կարիքների և պահանջների վրա։

Մեր Մասին

Գյումրու թիվ 32 դպրոցը հանդիսանում է կրթական կայուն հենարան, որտեղ հարուստ ավանդույթները հանդիպում են նորարարությանը՝ հանուն մեր երեխաների լուսավոր ապագայի։

Աշխատանքային ժամեր

Բարի գալուստ Գյումրու թիվ 32 հիմնական դպրոց

Հեղինակային իրավունք © 2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Scroll to Top