Մեր մասին
Մենք երաշխավորում ենք վստահ ապագա՝ հիմնված բարձրորակ ուսման վրա
Մեր հաստատությունը ստեղծում է զարգացնող, խրախուսող և պաշտպանված միջավայր, որտեղ յուրաքանչյուր աշակերտ զարգացնում է իր տաղանդները, տիրապետում գիտության հիմունքներին և դառնում հասարակության պիտանի անդամ:
Մեր Առաքելությունը
Կերտել սեր դեպի գիտելիքը և զարգացնել կարողություններ՝ ապահով պայմաններում։
Մեր Տեսլականը
Արդիական ուսումնական հարթակ՝ ավանդույթի և նորի ներդաշնակությամբ։
Ուսումնառության Ուղիներ
- Մասնակցություն օլիմպիադաների և մրցույթների
- Մարզական և գեղագիտական միջոցառումներ
- Նախապատրաստում առարկայական ստուգատեսների
- Պետական կրթական չափորոշիչներ
Գյումրու թիվ 32 հիմնական դպրոցի պատմությունը
Դպրոցը հիմնադրվել է 1965թ և անվանակոչվել Րաֆֆու անունով: Դպրոցը հիմնադրման օրվանից ղեկավարել է Պարթև Ալեքսանյանը։ Հետագայում դպրոցը ղեկավարել են Արա Սարգսյանը, Վարդուհի Ավդալյանը, Հակոբ Հակոբյանը, Գայանե Սիմոնյանը, Արմինե Սուքիասյանը։ 2004թ Գյումրու թիվ 22 և թիվ 32 դպրոցների միաձուլումից իրավահաջորդը համարվել է թիվ 32 դպրոցը: Դպրոցի մասնաշենքը կառուցվել է Հայաստան համահայկական հիմնադրամի միջոցներով: Դպրոցի շենքը տիպային է, երկու հարկանի, լոկալ ջեռուցման ցանցով։
Դպրոցը միահերթ է, սովորում է 341 աշակերտ 15 դասարաններում։ Անձնակազմի ընդհանուր թվաքանակը 56 աշախատող՝ որից 4-ը վարչական, 32 ուսուցիչ մնացածը այլ մանկավարժական և սպասարկող աշխատողներ են։
2024թ․ մարտ ամսից դպրոցը ղեկավարում է Արմեն Վարդանյանը։ 2024-2025թթ ընթացքում դպրոցի ամենակարևոր ձեռքբերումը ՀՀ կառավարության 300 դպրոց 500 մանկապարտեզ ծրագրում ընդգրկվելն ու դպրոցի վերանորոգվելն ու կահավորվելն էր։ Ծրագրի շնորհիվ դպրոցն հիմնովին վերանորոգվեց և ստացավ նոր գույք ։ Դպրոցին տրամադրվեցին աշակերտական, ուսուցչական, վարչական սեղան աթոռներ, 15 գերժամանակակից սեղանի համակարգիչ, հոսանքի անխափան սնուցման մարտկոցներ, 7 դյուրակիր համակարգիչ, 3 պրոեկտոր, 1 էլեկտրոնային դաշնամուր, 2 տպիչ։ Դպրոցն ունի նիստերի դահլիճ, ճաշարան, աշխարհագրության, ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության և ՏՀՏ լաբորատորիաներ համապատասխան գույքով և տեխնիկայով։ Վերոնշյալ թվականներին մեծ ձեռքբերումներ ունեցան նաև մեր ուսուցիչները՝ 8 ուսուցիչ կամավոր ատեստավորվեց ստանալով 30-50% աշխատավարձի բարձրացում։ Տարվա լավագույները մրցույթում ունեցանք լավագույն դասվար։ Վիզուալ Հայաստան հիմնադրամի հետ աշխատանքի շնորհիվ դպրոցին տրամադրվեց գեր ժամնակակից սմարթ էկրան:
Խորհրդատվություն Դպրոցի Մասին
Մեր ուսումնական մեթոդներին, դպրոցական պայմաններին կամ դիմելու գործընթացին մանրամասն ծանոթանալու համար կարող եք դիմել մեր մասնագետներին։ Մենք պատրաստ ենք տրամադրել անհրաժեշտ խորհրդատվություն՝ հիմնվելով ձեր երեխայի անհատական կարիքների և պահանջների վրա։
Մեր Մասին
Գյումրու թիվ 32 դպրոցը հանդիսանում է կրթական կայուն հենարան, որտեղ հարուստ ավանդույթները հանդիպում են նորարարությանը՝ հանուն մեր երեխաների լուսավոր ապագայի։
Արագ հղումներ
Աշխատանքային ժամեր
- Երկ - Չոր:
- Հինգ - Ուրբ:
- Շաբաթ:
- Կիրակի:
- 08:00 - 18։30
- 08:00 - 18:30
- Դասեր չկան
- Դասեր չկան
Բարի գալուստ Գյումրու թիվ 32 հիմնական դպրոց
Հեղինակային իրավունք © 2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են։