ՄԵՐ ԱՆՁՆԱԿԱԶՄԸ
Բանիմաց ուսուցիչներ
նվիրյալ դաստիարակներ
Մեր դպրոցի ուսուցչական կազմը բաղկացած է հմուտ մասնագետներից, ովքեր քաջատեղյակ են ժամանակակից մեթոդաբանությանը և հոգատարությամբ արձագանքում են ամեն մի աշակերտի պահանջներին։ Նրանք ձգտում են ոչ միայն հիմնավոր կրթություն տալ, այլև զարգացնել երեխաների երևակայությունն ու ինքնուրույն սովորելու կարողությունը։
Արմեն Վարդանյան
Տնօրեն
Ալինա Ավետիսյանը 2005-2009թթ. ավարտել է Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի ռուսաց լեզու և գրականություն բաժինը, իսկ 2019-2021թթ.՝ Շիրակի պետական համալսարանի «Կրթության կազմակերպում» բաժինը։ 2024թ. փետրվարի 29-ից աշխատում է Գյումրու թիվ 32 հիմնական դպրոցում՝ որպես վարչատնտեսական մասի համակարգող։
Ալինա Ավետիսյան
Վարչատնտեսական մասի համակարգող
Արմինե Աբրահամյանը 1992-1997թթ. ավարտել է Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի օտար լեզուների ֆակուլտետը՝ ստանալով ռուսաց լեզվի ուսուցչի որակավորում։ 1997-2007թթ. աշխատել է որպես ռուսաց լեզվի ուսուցիչ, իսկ 2007թ.-ից՝ Գյումրու թիվ 32 հիմնական դպրոցում որպես տնօրենի տեղակալ։
Արմինե Աբրահամյան
Տնօրենի տեղակալ
Լաուրա Հովակիմյանը 2010-2014թթ. ավարտել է Երևանի պետական համալսարանի անգլերեն լեզու և գրականություն բաժինը՝ ստանալով ուսուցչի որակավորում։ 2021թ.-ից աշխատում է Գյումրու թիվ 32 հիմնական դպրոցում, իսկ 2025թ.-ից՝ որպես կրթական աջակցությունների և դաստիարակչական աշխատանքների համակարգող։
Լաուրա Հովակիմյան
ԿԱԴԱՀ
ուսուցիչներ
Արմենուհի Մարգարյանը ավարտել է Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը՝ ստանալով ֆիզիկայի և ինֆորմատիկայի ուսուցչի որակավորում։ 2004թ.-ից աշխատում է Գյումրու թիվ 32 հիմնական դպրոցում՝ որպես ուսուցիչ։ Ղեկավարում է «Զարգացնող առարկաների» մեթոդական միավորումը։
Արմենուհի Մարգարյան
«Զարգացնող առարկաների» մեթոդական միավորման ղեկավար։
Հերմինե Տոնոյանը 1998-2003թթ. ավարտել է Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի ֆրանսերեն բաժինը՝ ստանալով ֆրանսերենի ուսուցչի որակավորում։ 2007թ.-ից աշխատում է Գյումրու թիվ 32 հիմնական դպրոցում՝ որպես ֆրանսերենի ուսուցիչ։ Ղեկավարում է «Օտար լեզուների» մեթոդական միավորումը։
Հերմինե Տոնոյան
«Օտար լեզուների» մեթոդական միավորման ղեկավար
Ջուլիետա Բարսեղյանը 2004-2010թթ. ստացել է տարրական դասարանների ուսուցչի որակավորում և մանկավարժության բակալավրի աստիճան՝ «Տարրական կրթության մանկավարժություն և մեթոդիկա» մասնագիտությամբ։ 2010թ.-ից աշխատում է Գյումրու թիվ 32 հիմնական դպրոցում՝ որպես դասվար։ Ղեկավարում է «Տարրական դասարանների» մեթոդական միավորումը և «Դասավանդիր, Հայաստան» ծրագրի ուսուցիչ-առաջնորդ է։
Ջուլիետա Բարսեղյանը
«Տարրական դասարանների» մեթոդական միավորման ղեկավար
Հասմիկ Գյադուկյանը 1997-2002թթ. ավարտել է Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի հայոց լեզու և գրականություն բաժինը։ 2002թ.-ից աշխատում է որպես հայոց լեզվի և գրականության ուսուցիչ, իսկ 2022թ.-ից՝ Գյումրու թիվ 32 հիմնական դպրոցում։ Ղեկավարում է «Հումանիտար առարկաների» մեթոդական միավորումը։
Հասմիկ Գյադուկյանը
«Հումանիտար առարկաների» մեթոդական միավորման ղեկավար։
Նաիրա Գևորգյանը 1992-1997թթ. ավարտել է Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի ֆիզմաթ ֆակուլտետը՝ ստանալով ֆիզիկայի ուսուցչի որակավորում։ 1997թ.-ից աշխատում է կրթության ոլորտում, իսկ 2004թ.-ից՝ Գյումրու թիվ 32 հիմնական դպրոցում՝ որպես ԹԳՀԳ առարկայի ուսուցիչ։ Ղեկավարում է «Բնագիտամաթեմատիկական» մեթոդական միավորումը։
Նաիրա Գևորգյան
«Բնագիտամաթեմատիկական» մեթոդական միավորման ղեկավար
Մեր Մասին
Գյումրու թիվ 32 դպրոցը հանդիսանում է կրթական կայուն հենարան, որտեղ հարուստ ավանդույթները հանդիպում են նորարարությանը՝ հանուն մեր երեխաների լուսավոր ապագայի։
Արագ հղումներ
Աշխատանքային ժամեր
- Երկ - Չոր:
- Հինգ - Ուրբ:
- Շաբաթ:
- Կիրակի:
- 08:00 - 18:30
- 08:00 - 18:30
- Դասեր չկան
- Դասեր չկան
Բարի գալուստ Գյումրու թիվ 32 հիմնական դպրոց
Հեղինակային իրավունք © 2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են։