ՄԵՐ ԱՆՁՆԱԿԱԶՄԸ
Բանիմաց ուսուցիչներ
նվիրյալ դաստիարակներ
Մեր դպրոցի ուսուցչական կազմը բաղկացած է հմուտ մասնագետներից, ովքեր քաջատեղյակ են ժամանակակից մեթոդաբանությանը և հոգատարությամբ արձագանքում են ամեն մի աշակերտի պահանջներին։ Նրանք ձգտում են ոչ միայն հիմնավոր կրթություն տալ, այլև զարգացնել երեխաների երևակայությունն ու ինքնուրույն սովորելու կարողությունը։
Արմեն Վարդանյան
Տնօրեն
Կրթությունը
2003-2008թթ Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի բնագիտաաշխարհագրական ֆակուլտետի աշխարհագրության բաժին՝ աշխարհագրության եւ կիրառական տնտեսագիտության ուսուցիչ:
Աշխատանքային գործունեություն
2007-2009թթ Մարմաշենի միջնակարգ դպրոց, աշխարհագրության ուսուցիչ
2009-2019թթ Գյումրու թիվ 11 հիմնական դպրոց տնօրենի տեղակալ
2019-2024թթ Գյումրու թիվ 43 հիմնական դպրոց տնօրեն
2024-2026 Գյումրու թիվ 32 հիմնական դպրոցի տնօրենի պարտականությունները կատարող
2026թ ապրիլի 17 ից Գյումրու թիվ 32 հիմնական դպրոցի տնօրեն
Ալինա Ավետիսյանը վարչատնտեսական մասի համակարգող է։ Ավարտել է Գյումրու Մ․ Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը, ապա Շիրակի պետական համալսարանում ստացել կրթության կազմակերպման մասնագիտական կրթություն։ Ունի կրթության կառավարման ոլորտում բազմամյա աշխատանքային փորձ և 2024 թվականից աշխատում է Գյումրու թիվ 32 հիմնական դպրոցում։
Ալինա Ավետիսյան
Վարչատնտեսական մասի համակարգող
Արմինե Աբրահամյանը 1992-1997թթ. ավարտել է Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի օտար լեզուների ֆակուլտետը՝ ստանալով ռուսաց լեզվի ուսուցչի որակավորում։ 1997-2007թթ. աշխատել է որպես ռուսաց լեզվի ուսուցիչ, իսկ 2007թ.-ից՝ Գյումրու թիվ 32 հիմնական դպրոցում որպես տնօրենի տեղակալ։
Արմինե Աբրահամյան
Տնօրենի տեղակալ
Լաուրա Հովակիմյանը 2010-2014թթ. ավարտել է Երևանի պետական համալսարանի անգլերեն լեզու և գրականություն բաժինը՝ ստանալով ուսուցչի որակավորում։ 2021թ.-ից աշխատում է Գյումրու թիվ 32 հիմնական դպրոցում, իսկ 2025թ.-ից՝ որպես կրթական աջակցությունների և դաստիարակչական աշխատանքների համակարգող։
Լաուրա Հովակիմյան
ԿԱԴԱՀ
ուսուցիչներ
Արմենուհի Մարգարյանը «Զարգացնող առարկաների» մեթոդական միավորման ղեկավար է։ Ավարտել է Գյումրու Մ․ Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի ֆիզ-մաթ բաժինը՝ ստանալով ֆիզիկայի և ինֆորմատիկայի ուսուցչի որակավորում։ Ունի բազմամյա մանկավարժական փորձ և 2004 թվականից աշխատում է Գյումրու թիվ 32 հիմնական դպրոցում։
Արմենուհի Մարգարյան
Արվեստ և տեխնոլոգիա
Հերմինե Տոնոյանը ֆրանսերենի ուսուցչուհի և «Օտար լեզուների» մեթոդական միավորման ղեկավար է։ Ավարտել է Գյումրու Մ․ Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի օտար լեզուների ֆակուլտետի ֆրանսերենի բաժինը։ Ունի բազմամյա մանկավարժական փորձ և 2007 թվականից աշխատում է Գյումրու թիվ 32 հիմնական դպրոցում։
Հերմինե Տոնոյան
Ֆրասերեն
Հասմիկ Գյադուկյանը հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի և «Հումանիտար առարկաների» մեթոդական միավորման ղեկավար է։ Ավարտել է Գյումրու Մ․ Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի «Հայոց լեզու և գրականություն» բաժինը։ Ունի բազմամյա մանկավարժական փորձ և 2022 թվականից աշխատում է Գյումրու թիվ 32 հիմնական դպրոցում։
Հասմիկ Գյադուկյան
Հայոց լեզու և գրականություն
Նաիրա Գևորգյանը «Բնագիտամաթեմատիկական» մեթոդական միավորման ղեկավար է։ Ավարտել է Գյումրու Մ․ Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի ֆիզ-մաթ ֆակուլտետը՝ ստանալով ֆիզիկայի ուսուցչի որակավորում։ Ունի բազմամյա մանկավարժական փորձ և 2004 թվականից աշխատում է Գյումրու թիվ 32 հիմնական դպրոցում։
Նաիրա Գևորգյան
Ինֆորմատիկա
Մանե Ադամյանը հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի է։ Շիրակի պետական համալսարանում ստացել է բակալավրի և մագիստրոսի գերազանց առաջադիմության դիպլոմներ։ 2023 թվականից աշխատում է Գյումրու թիվ 32 հիմնական դպրոցում։ 2025 թվականին հաջողությամբ հաղթահարել է ուսուցիչների կամավոր ատեստավորման անցողիկ շեմը։
Մանե Ադամյան
Հայոց լեզու և գրականություն
Ալլա Մարգարյանը պատմության և հասարակագիտության ուսուցչուհի է։ Ավարտել է «Պրոգրես» համալսարանի հոգեբանության բաժինը՝ ստանալով դատական հոգեբանի որակավորում, ապա Գյումրու Մ․ Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի «Պատմություն-հասարակագիտություն» բաժինը։ Ունի բազմամյա մանկավարժական փորձ և 2004 թվականից աշխատում է Գյումրու թիվ 32 հիմնական դպրոցում։
Ալլա Մարգարյան
Պատմություն
Շուշանիկ Դարբինյանը անգլերենի ուսուցչուհի է։ Ավարտել է Գյումրու Մ․ Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի օտար լեզուների ֆակուլտետի անգլերենի բաժինը՝ ստանալով անգլերենի ուսուցչի որակավորում։ 2016 թվականից աշխատում է Գյումրու թիվ 32 հիմնական դպրոցում։
Շուշանիկ Դարբինյան
Անգլերեն
Թամարա Հովհաննիսյանը ֆրանսերենի ուսուցչուհի է։ Ավարտել է Գյումրու Մ․ Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի օտար լեզուների ֆակուլտետի ֆրանսերենի բաժինը։ 2008 թվականից աշխատում է Գյումրու թիվ 32 հիմնական դպրոցում։ Կամավոր ատեստավորման արդյունքը՝ 70,7%։
Թամարա Հովհաննիսյան
Ֆրանսերեն
Գնել Ղալաչյանը ՆԶՊ ուսուցիչ է։ Ավարտել է Լենինականի մանկավարժական ինստիտուտի «Նախնական զինվորական պատրաստություն և ֆիզիկական դաստիարակություն» բաժինը։ Ունի երկարամյա մանկավարժական փորձ և 1997 թվականից աշխատում է Գյումրու թիվ 32 դպրոցում։
Գնել Ղալաչյան
ՆԶՊ
Մարիամ Մարգարյանը հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի է։ Ավարտել է Լենինականի պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը։ Ունի բազմամյա մանկավարժական փորձ և 1990 թվականից աշխատում է Գյումրու թիվ 32 դպրոցում։
Մարիամ Մարգարյան
Հայոց լեզու և գրականություն
Մարիաննա Շարոյանը ռուսաց լեզվի և գրականության ուսուցչուհի է։ Սովորել է Գյումրու Մ․ Նալբանդյանի անվան պետական համալսարանի օտար լեզուների ֆակուլտետի «Ռուսաց լեզու և գրականություն» բաժնում։ Ունի ուսումնական և նախադպրոցական պատրաստման կենտրոններում աշխատանքային փորձ։ 2025 թվականից աշխատում է որպես ռուսաց լեզվի և գրականության ուսուցչուհի։
Մարիաննա Շարոյան
Ռուսաց լեզու
Գայանե Շմավոնյանը ֆիզկուլտուրայի ուսուցչուհի է։ Ավարտել է ՎՊՄԻ-ի «Ֆիզդաստիարակություն և սպորտ» բաժինը։ 2007 թվականից աշխատում է որպես մարզիչ, իսկ 2009 թվականից՝ Գյումրու թիվ 32 հիմնական դպրոցում։ Հանդիսանում է նաև հանրապետական կարգի մրցավար։
Գայանե Շմավոնյան
Ֆիզկուլտուրա
Աննա Սեխլյանը պատմության ուսուցչուհի է։ Ավարտել է Գյումրու Մ․ Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի պատմության բաժինը։ 2024 թվականից աշխատում է Գյումրու թիվ 32 հիմնական դպրոցում՝ որպես պատմության ուսուցիչ։
Աննա Սեխլյան
Պատմություն
Սուսան Օսիպյանը ռուսաց լեզվի և գրականության ուսուցչուհի է։ Կրթություն է ստացել Բաքվի մանկավարժական ինստիտուտում, ապա ուսումը շարունակել Երևանի Բրյուսովի անվան մանկավարժական ինստիտուտում։ Ունի բազմամյա մանկավարժական փորձ և ներկայում աշխատում է Գյումրու թիվ 32 դպրոցում։
Սուսան Օսիպյան
Ռուսաց լեզու
Գրիշա Վահրամյանը շախմատի ուսուցիչ է։ Ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, ապա կրթությունը շարունակել Գիտությունների ազգային ակադեմիայի մագիստրատուրայում՝ «Կառավարում» մասնագիտությամբ։ 2019 թվականից դասավանդում է Գյումրու թիվ 32 դպրոցում, ինչպես նաև աշխատում է թիվ 45 դպրոցում և Շախմատի մանկապատանեկան մարզադպրոցում։
Գրիշա Վահրամյան
Շախմատ
Մարիամ Հակոբյանը դասվար է։ Ավարտել է Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի «Մանկավարժություն և տարրական ուսուցման մեթոդիկա» բաժինը՝ ստանալով տարրական դասարանների ուսուցչի որակավորում։ Ունի բազմամյա մանկավարժական փորձ և 2021 թվականից աշխատում է Գյումրու թիվ 32 հիմնական դպրոցում։
Մարիամ Հակոբյան
Դասվար
Անահիտ Չարխիֆալակյանը դասվար է։ Ավարտել է Մանկավարժական ինստիտուտի «Մանկավարժություն և տարրական ուսուցման մեթոդիկա» բաժինը՝ գերազանցության դիպլոմով։ Մասնագիտական գործունեությունը սկսել է թիվ 22 դպրոցում, իսկ այժմ աշխատում է Գյումրու թիվ 32 դպրոցում։
Անահիտ Չարխիֆալակյան
Դասվար
Գայանե Մարտիրոսյանը դասվար է։ Ավարտել է Գյումրու Մ․ Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը՝ ստանալով «Տարրական կրթության մանկավարժություն և մեթոդիկա, լրացուցիչ երաժշտություն» ուսուցչի որակավորում։ Ունի բազմամյա մանկավարժական փորձ և 2012 թվականից աշխատում է Գյումրու թիվ 32 հիմնական դպրոցում։
Գայանե Մարտիրոսյան
Դասվար
Լիանա Գրիգորյան դասվար է։ Ավարտել է Գյումրու Մ․ Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը՝ ստանալով «Տարրական կրթության մանկավարժություն և մեթոդիկա, լրացուցիչ երաժշտություն» ուսուցչի որակավորում։ Ունի բազմամյա մանկավարժական փորձ և 2024 թվականից աշխատում է Գյումրու թիվ 32 հիմնական դպրոցում։
Լիանա Գրիգորյան
Դասվար
Լիդա Նազարյանը դասվար է։ Ավարտել է Գյումրու Մ․ Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի «Տարրական կրթության մանկավարժություն և մեթոդիկա» բաժինը՝ ստանալով տարրական դասարանների ուսուցչի որակավորում։ Ունի բազմամյա մանկավարժական փորձ և 2008 թվականից աշխատում է Գյումրու թիվ 32 հիմնական դպրոցում։
Լիդա Նազարյան
Դասվար
Ջուլիետա Բարսեղյանը դասվար և «Տարրական դասարանների» մեթոդական միավորման ղեկավար է։ Ավարտել է Գյումրու պետական մանկավարժական քոլեջը, ապա Գյումրու Մ․ Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը՝ ստանալով մանկավարժության բակալավրի աստիճան։ 2010 թվականից աշխատում է Գյումրու թիվ 32 հիմնական դպրոցում։ «Դասավանդիր հանուն Հայաստանի» ծրագրի ուսուցիչ-առաջնորդ է։
Ջուլիետա Բարսեղյանը
Դասվար
Կամելյա Խաչատրյանը դասվար է։ Ավարտել է Գյումրու Մ․ Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի ֆիզմաթեմատիկական ֆակուլտետը՝ ստանալով մաթեմատիկայի ուսուցչի որակավորում։ Ունի բազմամյա մանկավարժական փորձ և 1973 թվականից աշխատում է Գյումրու թիվ 32 հիմնական դպրոցում։
Կամելյա Խաչատրյան
Դասվար
Կարինե Պետրոսյանը դասվար է։ Ավարտել է Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի «Տարրական կրթության մանկավարժություն և մեթոդիկա» բաժինը՝ ստանալով տարրական դասարանների ուսուցչի որակավորում։ Ունի երկարամյա մանկավարժական փորձ և 2012 թվականից աշխատում է Գյումրու թիվ 32 հիմնական դպրոցում։
Կարինե Պետրոսյան
Դասվար
Մեր Մասին
Գյումրու թիվ 32 դպրոցը հանդիսանում է կրթական կայուն հենարան, որտեղ հարուստ ավանդույթները հանդիպում են նորարարությանը՝ հանուն մեր երեխաների լուսավոր ապագայի։